Lionsgate ընկերության ներկայացուցիչ Մայքլ Բերնսը խոստացել է նկարահանել Saw ֆիլմի շարունակությունը:
SlashFilm կայքը գրում է, որ նոր նկարահանվող ֆիլմի մասին Բերնսն այլ մանրամասներ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ այն կլինի Saw-ի մասին ութերորդ ֆիլմը: Նախկին 7 ֆիլմերը վարձույթի են դուրս եկել 2004-2010 թվականների ընթացքում: Վերջին Saw ֆիլմը նկարահանվել է 3D ձևաչափով և այդպես էլ կոչվում էր` Saw 3D: Յոթերորդ ֆիլմի բյուջեն կազմում էր 20 միլիոն դոլար, և նրա վարձույթը բերեց 136 միլիոնի եկամուտ:









































