Մարտի 1-ի զոհերի հարազատներին պետք է փոխհատուցում տրամադրվեր քրեական գործի շրջանակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան Արա Ղազարյանը` խոսելով մարտիմեկյան զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու մասին:
Ըստ Ա. Ղազարյանի` փոխհատուցում չտրամադրելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում է: Նա նաև կարծում է, որ քրեական գործի շրջանակում պետք է քննություն իրականացվեր, որպես ածանցյալ պետք է քննարկվեր փոխհատուցում տրամադրելը:
«Փաստահավաք խմբի իրականացրած քննությունը նույնը չէ, ինչ կարող էր լինել քննությունը քրեական գործի շրջանակում»,- նշեց Ա. Ղազարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մերժել է մարտիմեկյան զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության առաջարկը:









































