Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնաբանել է Սիրիային առնչվող վերջին զարգացումները.
«Թուրքիան մեծ կարևորություն է տալիս նրան, որ տարածաշրջանային խնդիրները պետք է առաջին հերթին լուծվեն տարածաշրջանի սահմաններում։ Թուրքիան հետագայում նույնպես ջանքեր է գործադրելու տվյալ ուղղությամբ։ Այդ ոլորտում գրանցվել է լուրջ առաջընթաց։
Մենք 9 տարի շարունակ ջանքեր ենք գործադրել Սիրիայի ղեկավարության հետ լավ հարաբերություններ ունենալու համար, սակայն չէինք կանխատեսել, որ Ասադը պատերազմ կձեռնարկի իր ժողովրդի դեմ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարոկկոյում տեղի ունեցած Թուրք-արաբական ֆորումից հետո Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում Սիրիայի ղեկավարությանը կոչ էր արել դադարեցնել սեփական ժողովրդի դեմ բռնությունների գործադրումը՝ ընդգծելով, որ ոչ մի ղեկավարություն չի կարող հաղթել սեփական ժողովրդի դեմ պայքարում։









































