Thursday, 11 06 2026
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար

Թուրքիայի Գլխավոր շտաբը «հերքել» է PKK-ի դեմ քիմիական զենքի կիրառումը

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը գրավոր պատասխանել է թուրքական Radikal թերթի լրագրող Էզգի Բաշարանի նամակին, որն առնչվում է թուրքական բանակի կողմից «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ քիմիական զենքի գործածմանը։

Գլխավոր շտաբի պատասխան նամակում նշված է. «Մի շարք տեղական և օտար ԶԼՄ-ներով տարածվում է անհիմն տեղեկատվություն՝ Թուրքիայի զինված ուժերի կողմից ահաբեկիչների նկատմամբ քիմիական զենքի գործածման մասին։ Սակայն Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի բազաներում գոյություն չունի քիմիական զենք։ Ահաբեկչական կազմակերպությունների դեմ Թուրքիայի մղած պայքարն ընթանում է իրավական նորմերի շրջանակներում»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) ներկայացուցիչ Մերալ Դենիշ Բեշթաշը ներկայումս թուրքական իշխանություններին մեղադրում է քրդերի դեմ քիմիական զենք գործածելու մեջ։ Մերալը ներկայացնում է մոտ 1.5 ամիս առաջ վնասազերծված 24 քուրդ զինյալների դիակների լուսանկարները, որոնք օրեր առաջ սպանվել են Իրաքին սահմանակից Քազանի հովտում։

Մերալը վստահեցնում է, որ այդ 24 քուրդ զինյալները, որոնց դիակները գտնվում են Մալաթիայի հիվանդանոցի դիահերձարանում, սպանվել են քիմիական զենքի գործածման արդյունքում։ Մերալն իշխանություններից պահանջել է ներկայացնել փորձաքննության արդյունքները, ինչը ցայժմ չի տրամադրվել։ Ավելին՝ դիակները մինչ օրս չեն փոխանցվում զոհվածների հարազատներին, չնայած վերջիններիս պահանջներին։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ թուրքական բանակը մեղադրվում է քուրդ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ։ 2009 թվականին գերմանական Der Spiegel պարբերականը հանդես էր եկել նմանատիպ մեղադրանքով։

1999 թվականի մայիսի 11-ին Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանի Բալլըքայա գյուղի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ թուրքական բանակը քիմիական զենք է կիրառել քուրդ զինյալների դեմ, ինչի արդյունքում տեղում զոհվել է 20 քուրդ զինյալ։

Այս գործողությունը գլխավորել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայիս պետ Նեջդեթ Օզելը, ում դրա համար քրդերը տվել են «Քիմիական Նեջդեթ» մականունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում