Monday, 08 06 2026
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
22:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները

Քաջարանի հողը արյունով են պահելու

Սյունեցիները չեն հասցնում ուշքի գալ տարածաշրջանի էկոլոգիական աղետից: Մի կողմից Կապանում Dino Gold Mining ընկերությունը շարունակում է հանքարդյունաբերությամբ զբաղվել և դեռ մի տեղի պաշարները չվերջացած, շտապում Շահումյանի բանավան տարածքում հանքի շահագործումից առաջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել և վերջին մնացած տասը բանավանցիներին տարհանել, մյուս կողմից` Քաջարանի կոմբինատն է շարունակում շահագործվել, վերսկսում են Լեռնաձորում ուրանի հնարավոր շահագործման մասին խոսակցությունները, և արդեն Քաջարան գյուղի տարածքում (գյուղում ապրում է 131 ընտանիք՝ 270-300 բնակիչ) հանքեր շահագործելու ծրագրեր են փորձում իրականացնել:

Քաջարանցիների համար անակնկալ՝ կառավարությունը ապրիլին որոշում է կայացրել Քաջարան գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 181.7 հա հողից 27 հա-ն ճանաչել բացառիկ գերակա շահ, թեև Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մի քանի տարի նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել իրենց գյուղում, բայց կառավարության որոշումն անակնկալի է բերել քաջարանցիներին: Ի դեպ, հանքավայրի բաժնետոմսերի 60%-ը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը, որին այս օրերին բնապահպանական հասարակական կազմակերպությունները նամակ են ուղարկել` անձամբ հանդիպելու ակնկալիքով, սակայն մինչև հիմա արձագանք չկա: Բաժնետոմսերի մյուս մասը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, Կարեն Ճշմարիտյանին և Մաքսիմ Հակոբյանին, սակայն որքան էլ զարմանալի է, վերջիններս ոչ հերքում, ոչ էլ հաստատում են շարունակ պտտվող խոսակցությունները:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած կառավարության հաստատած որոշմանը, իրենք պայքարելու են, պահելու են գյուղը. «Ուրիշ տեղ ո՞ւր գնանք, մեզ անակնկալի է բերել կառավարության որոշումը, ո՞ւր գնանք ապրելու»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ եթե իսկապես տարածքում հանք շահագործեն, որևէ մեկը չի կարող մնալ այնտեղ: Բացի այդ, նա ավելացրեց, որ մինչև հիմա որևէ առաջարկ որևէ ընտանիքի չի եղել, այլ եղել է սպառնալիք. «Ոչ մի ղեկավարության էլ չենք հավատում»,- ավելացրեց գյուղապետը: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը որևէ կերպ չի փորձել կապ հաստատել տեղացիների հետ, բացատրել գերակա շահը ո՞րն է (հավանաբար շարիկներ գլորելը շատ ավելի գերակա է եղել):

Ռաֆիկ Աթայանի համար անհասկանալի է` ինչու են հիմա էլ գյուղի տարածքի վրա աչք դրել, երբ դեռ տեղում բավականաչափ պաշարներ կան. «Այսօր հանքը գործում է և դեռ 100 տարվա էլ պաշար կա: Եկեք, տեսեք ինչ վիճակում է գյուղը, հիմա գերեզմանների տակով հանք են ուզում փորել, թոզ լցնեն գյուղը, ո՞վ կմնա: Գազից զուրկ, ամեն ինչից զուրկ ենք»,- նշեց նա` ավելացնելով, որ հիմնականում կարիքները հոգում են գյուղատնտեսական աշխատանքների շնորհիվ:

«Գյուղացիները չեն ցանկանում իրենց գյուղից դուրս գալ, շարունակելու են իրենց գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքները, և աշխարհում նման բան չկա, որ գան նագլի տնից հանեն, իսկ մենք ոչ մեկի չենք տա մեր հողը»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ հորատման աշխատանքներ են իրականացվում, բայց իրենք պահանջում են կառավարությունն անհապաղ որոշումն անվավեր ճանաչի, և թող իրենց հանգիստ թողնեն: Բացի այդ, գյուղացիները վստահ են, որ այստեղ ոչ թե հանրային գերակա շահ, այլ բիզնես-շահեր են` իրենց առողջության և տարածքի հաշվին:

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը երկու շաբաթ առաջ հանդիպել է քաջարանցիներին, որոնք, սակայն, նույնիսկ փոխհատուցում չեն ուզում, թեև առաջարկ էլ չի եղել: Գյուղացիները մոտ 300 խոշոր եղջերավոր անասուններ ունեն և ոչ մի դեպքում իրենց տնտեսությունը չեն թողնի: Բացի այդ, տնօրինության կողմից անընդհատ հնչել է անորոշ պատասխան, թե լավ կլինի, սակայն որևէ մեկը չի հավատում: Տեղում, Արմեն Փարսադանյանի խոսքերով, լուրջ խնդիրներ կան նաև ենթակառուցվածքների հետ կապված, ամեն տարի կոմբինատի տնօրինությունը խոստանում է ներդրումներ անել, սակայն այս բոլորը խոստումների շրջանակում են մնում. «Մենք հասարակական կառույցներով դիմում ենք պատրաստել ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, տեղեկացրինք, որ Քաջարան գյուղի բնակիչները դեմ են, և առաջարկում ենք կլոր-սեղան քննարկում կազմակերպել, սակայն նամակը մինչ օրս անպատասխան է մնացել: Գյուղի երիտասարդությունը նույնպես ոտքի է կանգնել, եթե տեխնիկա մտնի գյուղ, ամբողջությամբ կշրջափակեն և չեն թողնի»:

Մարզպետի կարծիքը տեղացիների համար մնում է անհասկանալի, որովհետև այդպես էլ հստակ չի պատասխանում` կո՞ղմ է, թե՞ դեմ, ինքն էլ չգիտի, տեղացիների բնորոշմամբ` մեկ նալին, մեկ մեխին է խփում:

Արմեն Փարսադանյանի խոսքերով, հիմա էլ վախի մթնոլորտ է Քաջարան գյուղում, քանի որ գյուղացիների մեծամասնությունն աշխատում է կոմբինատում և մտավախություն ունեն, որ Մաքսիմ Հակոբյանը դաժան հաշվեհարդար կտեսնի և գուցե աշխատանքից ազատի:

«Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքերով, տարբեր հասարակական խմբեր պատրաստակամություն են հայտնել միանալ քաջարանցիների իրավունքների պաշտպանության համար: Եվ հիմա նամակ են պատրաստում՝ ուղարկելու «Քրոնիմետ» ընկերությանը` Գերմանիա և տեղեկացնելու խնդրի մանրամասներին:

Ինգա Զարաֆյանը ասաց, որ մինչև հիմա պարզ չէ, թե ովքեր են կանգնած հանքի շահագործման թիկունքում, և չգիտեն` ով է սեփանակատերը: Մինչդեռ գյուղապետը հստակ անուններ էր նշել:

Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ է մտահոգում այսօր սյունեցիներին. թեև անցյալ տարի Արմեն Մովսիսյանը հավատացնում էր, թե ուրանի բավարար պաշարներ Լեռնաձորում չկան և հետազոտական աշխատանքներն ավարտվել են, այնուամենայնիվ, ուրանի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Արդեն իսկ 300 օգտատեր նամակ է գրել վարչապետին` ուրանի շահագործումը ցեղասպանություն է խաղաղ պայմաններում: Տասը օր նամակը մնացել է վարչապետի Facebook-յան էջին, այդպես էլ՝ անպատասխան: Տպավորություն է` վարչապետը վերջին հարբած ելույթից և Facebook-ում դրան անդրադառնալուց հետ այլևս Facebook չի մտնում, չնայած, ինչպես կասեր ընկերներիցս մեկը` Թաթա լսելու համար ռոք լսողն առնվազն պետք է հարբեր:
Սիրանույշ Պապյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում