Thursday, 04 06 2026
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների

ԲՀԿ-ն թելադրում է Կոնգրեսին

«Բարգավաճ Հայաստան»-ի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց հետ համագործակցության առաջարկ չի արել, այլ արել է քաղաքագիտական վերլուծություն, հետևաբար իրենք դա ընդունել են ի գիտություն և պարտավորված չեն պատասխանել:

Հասկանալի է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի համար պատասխան տալն իսկապես դժվար է: Միգուցե ԲՀԿ-ն ունի պատրաստ պատասխան, որը բխում է կուսակցության սրտի և մտքի խորքից, բայց հասկանալի է, որ այդ պատասխանը բարձրաձայնելը շատ բարդ է, որովհետև ենթադրելու է թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ իրավական պատասխանատվություն: Իրավական, իհարկե, ոչ թե կուսակցության, այլ կուսակցական առանձին անձանց մասով: Խոսքը, օրինակ, Ջերմուկի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալության մասին է, որին ձերբակալել էին թմրանյութեր պահելու համար: Չի բացառվում, որ մի քանի այլ տարածքային կառույցներում ևս պարզվի, որ ԲՀԿ ղեկավարները խնդիրներ ունեն օրենքի հետ: Ավելին, եթե նույնիսկ չունենան էլ, իշխանությունը Հայաստանում ցույց է տվել, որ ընդդիմության պարագայում կարող է ցանկացածի մոտ խնդիրներ հարուցել և ձերբակալել ու առնվազն մի քանի ամիս բանտարկել:

Նման պայմաններում ԲՀԿ համար իսկապես դժվար է պատասխանատվություն ստանձնել և խոսել Կոնգրեսի հետ համագործակցելու մասին: Սակայն մեկ այլ հանգամանք էլ կա: Բանն այն է, որ ԲՀԿ-ն Կոնգրեսին փորձում է մղել առավել հստակ հայտարարության, այլ կերպ ասած՝ առաջարկության: Այսինքն` ԲՀԿ-ն ուզում է, որպեսզի Կոնգրեսը կամ դրա ղեկավարն ավելի պարզ ասեն, թե ինչ են ուզում իրենցից:

Միգուցե կասկած չկա, որ Կոնգրեսն ու ԲՀԿ-ն կարող էին ունենալ ստվերային շփումներ, անգամ Տեր-Պետրոսյանի ելույթից առաջ, բայց երբ ԲՀԿ-ն ակնարկում է հստակ առաջարկի բացակայության մասին, նշանակում է` ստվերային տիրույթում բացակայում է որևէ փոխըմբռնում և առաջընթաց ինչ-որ պայմանավորվածությունների հարցում: Այդ պայմաններում ԲՀԿ-ն միգուցե փորձում է կամ վերջ տալ այդ շփումներին և այդ պատճառով է փորձում հրապարակայնացնել առաջարկի գաղափարը` այդպիսով փակելով թեման, կամ էլ «Բարգավաճ Հայաստան»-ը Կոնգրեսին փորձում է հասկացնել, որ ժամանակն է ավելի կոնկրետ և առարկայական շփումների գնալ և հստակ ասել ցանկություններն ու պլանները:

«Բարգավաճ»-ի այդ դիրքորոշումը կարծես թե ինչ-որ առումով վկայում է այն մասին, որ Կոնգրես-ԲՀԿ տիրույթում, այնուամենայնիվ, իրեն ավելի ինքնավստահ է զգում ԲՀԿ-ն, որը չնայած հայտնվել է ծանր կացության առջև, այնուամենայնիվ զգում է, որ Կոնգրեսն էլ ավելի ծանր կացության մեջ հայտնվելու արդյունքում է դիմել իր օգնությանը: Այսինքն` «Բարգավաճ Հայաստան»-ն այս հարթությունում իրեն ավելի ուժեղ է զգում` երևի թե համարելով, որ ինքն առանց Կոնգրեսի էլ յոլա գնալու բազմաթիվ այլ տարբերակներ ունի, իսկ ահա Կոնգրեսն առանց իրեն կարող է և յոլա չգնալ կամ ընտրություն կատարել արդեն յոլա գնալու առավել անցանկալի տարբերակների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում