Հարցին` ինչո՞ւ են Հայաստանից հեռանում ու դրսում կարոտում հայ երգը, երգչուհի Զարուհի Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց` դա արդեն քաղաքական հարց է:
«Հայաստանից հեռացած մարդը դրա համար պատճառ ունի: Պատճառների մասին մենք նրանց հետ չենք խոսել, մենք ընկերացել ենք նրանց հետ»,- հավելեց երգչուհին` ընդգծելով, որ միայն երգով մարդուն հայրենիքում պահելը շատ դժվար է:
Կոմպոզիտոր Արա Գևորգյանն էլ առաջարկեց բարձրացնել հայի վարկանիշը:









































