Էներգետիկայի նախարարությունում երեկ բռնկված հրդեհը կարող էր շատ մեծ վնասներ պատճառել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պարզաբանելով, որ այդ կառույցը բաղդադիր է:
«Ժամանակին են հասել, եթե մի քիչ ուշ գնային, կարող էր վնասը մեծ լինել»,- ասաց Ա. Երիցյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին հայտնեց, որ նախարարության անձնակազմի կառավարման բաժնում մի քանի գույք է այրվել՝ գրապահարան, համակարգիչ, որոշ անձնական գործեր:
Այլ թեմաների շուրջ Ա. Մովսիսյանը հրաժարվեց խոսել՝ նշելով, որ հաջորդ շաբաթվա ասուլիսում կպատասխանի բոլոր հարցերին:








































