Sunday, 07 06 2026
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մի շարք ռուսաստանյան տեղեկատվական աղբյուրներում ակնհայտ կեղծ լուրեր են տարածվում․ Իոաննիսյան
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
«Չորս հոգու 50 հազար են տվել ամեն ընտանիքին, որ Գագիկ Ծառուկյան ընտրեն»․ ՀԿԿ հերթական գաղտնալսումը
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է

Ադրբեջանն ու Ռուսաստանը կարող են նոր համաձայնագիր ստորագրել Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը կարող են նոր պայմանագիր ստորագրել Ադրբեջանում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վերաբերյալ.

«Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է հաջորդ տարի։ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է բանակցեն պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Պայմանագիրը կարող է կա՛մ երկարաձգվել նույն տեսքով, կա՛մ երկարաձգվել փոփոխություններով, կա՛մ էլ ընդհանրապես չերկարաձգվել։ Չի բացառվում նաև նոր համաձայնագրի կնքումը։

Պայմանագրում արտացոլվելու են հիմնական պայմանները։ Օրակարգում են լինելու վարձավճարի ավելացումն ու կայանի արդիականացման հարցը։ Ներկայումս Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցություններն ընթանում են երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև և կրում են խորհրդատվական բնույթ։ Հետագայում բանակցություններն անցկացվելու են կառավարությունների մակարդակով»։

Խալաֆովը հավելել է, որ ներկայիս պայմանագրով Ռուսաստանն առանց ադրբեջանական կողմի համաձայնության իրավունք չունի Գաբալայի ՌՏԿ-ից ստացված տվյալները փոխանցել երրորդ երկրին (նկատի է առնվում Հայաստանը)։

Հիշեցնենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ բանակցություններ վարելու համար մոտ ժամանակներս Ադրբեջան է գործուղվելու Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։

«Դարյալ» տիպի Գաբալայի ՌՏԿ-ն շահագործման է հանձնվել 1985 թվականին: 2002 թվականին Ադրբեջանն այն վարձակալությամբ հանձնել է Ռուսաստանին, որը դրա դիմաց տարեկան 7 միլիոն դոլար է վճարում նրան: Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետը սպառվում է 2012 թվականին, և Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են այն երկարաձգել մինչև 2025 թվականը։

Ադրբեջանը պահանջում է վարձավճարն ավելի քան կրկնակի ավելացնել՝ հասցնելով 15 միլիոն դոլարի, սակայն Ռուսաստանը չի համաձայնում դրան, քանի որ ցանկանում է 1/3-ով կրճատել վարձակալվող տարածքը (210 հեկտարից նվազեցնելով մինչև 140-ի)՝ կայանը լիովին արդիականացնելու համար։

Գաբալայի ՌՏԿ-ի հեռահարությունը կազմում է 6000 կիլոմետր: Այսինքն՝ նրա տեսադաշտում են գտնվում Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Հնդկական օվկիանոսն ու Ավստրալիայի մի մասը: Կայանում աշխատում են 1400-1600 ռուս զինծառայողներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում