Ավստրիայի խորհրդարանում պատգամավորների ճնշող մեծամասնությունը քվեարկել է ազգային հիմնի տեքստը փոփոխելու օգտին: Նոր հիմնը, ինչպես հաղորդում է գերմանական Focus թերթը, պաշտպանում է Ավտսրիայի կին բնակչության իրավունքները:
Ավստրիայի պետական հիմնը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտության և Պաուլ ֆոն Պրերադովիչի բառերի հիման վրա, հաստատվել է 1946թ. հոկտեմբերին:
Հիմնի փոփոխության նախաձեռնության հեղինակ, Ավստրիայի կանանց իրավունքների պաշտպան Մարիա Ռաուխ Կալատի խոսքերով՝ հիմնի տեքստում նշվող «հզոր որդիների հայրենիք» («Heimat bist du grosser Soehne») արտահայտության մեջ գենդերային անհավասարություն է նկատվում:
Այսպիսով պատգամավորրները կողմ են քվեարկել, որպեսզի վերոհիշյալ արտահայտությունը փոխարինվի «հզոր որդիների և դուստրերի հայրենիք» տողով: Հիմնի տեքստում նաև նմանատիպ այլ փոփոխություններ են մտցվել:
Հիմնի փոփոխություններով տեսքստը արդեն հրապարակվել է համացանցում: Այն ուժի մեջ կմտնի 2012թ. հունվարից:







































