«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության Սևանի բաժնի պետ է նշանակվել Վիգեն Աղեկյանը, ով նախկինում եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակից:
Հատկանշական է, որ նա այս պաշտոնում փոխարինել է Գագիկ Վարդանյանին, ով ընդամենը օրեր առաջ էր նշանակվել ոստիկանության Սևանի բաժնի պետ: