Մինչև ս.թ. դեկտեմբերի վերջը «Յունիբանկը» Վանաձոր քաղաքում կբացի նոր մասնաճյուղ` “Լոռի”: Նոր մասնաճյուղի հասցեն է` ք. Վանաձոր, Գ.Լուսավորիչի 38/1: Մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, կոմունալ վճարումների ընդունում:
«Լոռի» մասնաճյուղը կլինի “Յունիբանկի” թվով երկրորդ մասնաճյուղը Վանաձորում: 2002թ.-ից Վանաձորում Թումանյան 3 հասցեում արդյունավետ գործում է «Յունիբանկի» «Վանաձոր» մասնաճյուղը:
Հիշեցնենք, որ մինչև տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաև մայրաքաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում: Ներկայումս «Յունիբանկի» մասնաճյուղերի ընդհանուր թվաքանակը կազմում է 37:










































