Այսօր ավստրալացի գիտնականները հայտնել են միջատի աչքերի նմանվող երկու աչքերի հայտնագործման մասին. դրանք պատկանում են նախապատմական ժամանակների սարսափելի գիշատիչ մի կենդանու, որը ապրել է ծովերում 500 միլիոն տարի առաջ:
Associated Press-ը գրում է, որ գտածոն հայտնաբերվել է Ավստրալիայի Կենգուրու կղզու վրա։ Այն երեք սանտիմետր երկարություն ունի և 16,000 առանձին ոսպնյակներ և պատկանում է խեցեմորթների տիպի ինչ-որ արարածի, որի անունն է անոմալոկարիս:
Այս կենդանիները ունենում էին մինչև մեկ մետր երկարություն և համարվում էին «սպիտակ մեծ շնաձուկ»:









































