ԱՄՆ–ի Իլինոյս նահանգի նախկին նահանգապետ Ռոբ Բլագոևիչը, ում 3-ամյա պայքարն՝ իրեն ներկայացված քաղաքական մեղադրանքների դեմ, ազգային ուշադրության կենտրոնում էր, այսօր դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Սա կաշառակերության համար սահմանված ամենախիստ պատիժներից է այն պետությունում, որն ունի անազնիվ քաղաքականության պատմություն:
Բլագոևիչի 18 մեղադրանքների մեջ մտնում են պաշտոնի չարաշահումը՝ Սենատում ազատված պաշտոնում ինչ-որ մեկին նշանակելու համար, ինչպես նաև բարձր վարձատրվող աշխատանքը պարտքով տալը:
The guardian-ը գրում է, որ կրկնակի անգամ ընտրված դեմոկրատը, Իլինոյս նահանգի արդեն հերթական, երկրորդ նահանգապետն է, ով կաշառակերության համար դատապարտվում է ազատազրկման։
Նախկին նահանգապետն այսօր դատարանում ասել է, որ «սարսափելի սխաներ է» թույլ տվել և «չափազանց ափսոսում է դրանց համար»:
«Ես պատասխանատու եմ»,- ասել է Բլագոևիչը:








































