Մեքսիկայի իշխանություններն այսօր հայտնել են, որ իրենց հաջողվել է կանխել Լիբիայի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի որդի Ալ-Սաադի Քադաֆիի և նրա ընտանիքի կեղծ անուններով և կեղծ փաստաթղթերով Մեքսիկա մտնելը:
Ներքին գործերի քարտուղար Ալեխանդրո Պոիրեն ասել է, որ նրանք ունեցել են մշակված ծրագիր, որին մասնակցել են նաև երկու մեքսիկացի, մեկ կանադացի և մեկ դանիացի կասկածյալներ: Վերջիններս ընտանիքին օգնել են բանկային հաշիվներ բացել և Մեքսիկայում սեփականություններ գնել, որոնք պետք է հետագայում ապահով ապաստարաններ լինեին Քադաֆիի և նրա ընտանիքի համար:
Պոիրեն մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ծրագիրը բացահայտվել է սեպտեմբերին՝ Մեքսիկայի հետախուզության գործակալների կողմից։ Կասկածյալներին ձերբակալել են և մեղադրել փաստաթղթերը կեղծելու մեջ:
Associated Press-ը գրում է, որ Ալ-Սաադի Քադաֆին այնուհետև փախել է Լիբիա, իսկ այժմ ապրում է Նիգերիայում՝ տնային կալանքի տակ:








































