Բրիտանացի գործարար, ադամանդների վաճառքով զբաղվող Կառլ Վայնինգերը գնել է աշխարհի ամենաթանկ համարվող աղանդերը: Այն 22 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ շոկոլադե պուդինգ է:
Վայնինգերի խոսքերով, նա հեռուստացույցով դիտել է ամենաթանկ աղանդերի մասին ծրագիր և որոշել է դրանից փորձել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 60-ամյա վաճառականն ասել է, որ իրականում քաղցրեղենի սիրահար չէ, սակայն որոշել էր ինքն իրեն մի փոքր ուրախացնել, քանի որ վերջերս ընկերուհին լքել էր իրեն:
Աշխարհի ամենաթանկ աղանդերը մատուցվում է արտաքինից Ֆեբերժեի ձուն հիշեցնող ամանում: «Ձուն բացվում է, իսկ նրա ներսում գտնվում է պուդինգը`ծածկված գլազուրով, զարդարված ուտելի ոսկով, ելակով և շամպայնով, ինչպես նաև երկու կարատանոց ադամանդով:









































