Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կատարյան այցը հետաձգվել է։ Բժիշկները մոտ 10 օր առաջ վիրահատության ենթարկված Էրդողանին խորհուրդ են տվել հրաժարվել դեկտեմբերի 10-12-ին պլանավորված կատարյան այցից։
Նշվում է, որ Էրդողանը Կատարի մայրաքաղաք Դոհայում պետք է մասնակցեր մշակութային գագաթնաժողովի։ Ի դեպ, այսօր Էրդողանը Ստամբուլի իր տանն ընդունել է Կատարի էմիր, շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թհանիին։ Հանդիպումը տևել է մոտ 1.5 ժամ։
Թուրքական թերթն ուշադրություն է հրավիրել հանդիպման լուսանկարների վրա, որոնցում երևում է, որ Էրդողանի առողջական վիճակը լավ է։





































