Sunday, 14 06 2026
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Երևանում մեկնարկել է համաժողով` նվիրված ԵՄ-ի հետ Շարժունակության գործընկերությանը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի արտգործնախարարությունը, Եվրահանձնաժողովը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունն (ՄՄԿ) այսօր` դեկտեմբերի 7-ին, կազմակերպել էին բարձր մակարդակի համաժողով` նվիրված ԵՄ-ի հետ Շարժունակության գործընկերությանը:

Համաժողովի նպատակն էր քննարկել Արևելյան հարևան երկրների հետ նման գործընկերությունների իրականացումը և 2011թ. հոկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության մեկնարկը:

Միջոցառմանը Հայաստանի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Եվրահանձնաժողովի և ՄՄԿ փորձագետները քննարկել են Շարժունակության շուրջ գործընկերության իրականացման ընթացակարգերը:

Մոլդովայի և Վրաստանի ներկայացուցիչները ներկայացրել են նմանատիպ գործընկերությունների իրականացման փորձը համապատասխան երկրներում:

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ով ընդգծել է, որ «Հայաստանը Շարժունակության շուրջ գործընկերությունը դիտարկում է նաև ավելի լայն` Եվրամիության հետ միջմարդկային շփումների դյուրացման և ակտիվացման, մեր երկրի զարգացման գործին այդ շփումների ուղղակի դրական ազդեցության համատեքստում»:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա բարձր դինամիկային` փոխնախարարը նշել է, որ այս խորհրդաժողովը լավ հնարավորություն է փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով հստակ պատկերացում ձևավորելու, Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում թիրախային ծրագրեր և կոնկրետ նախաձեռնություններ իրականացնելու համար:

Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերությունը ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում:

Դրա նպատակն է Հայաստանի և Եվրամիության միջև միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը, ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների օրինական մուտքը կանոնակարգելը, ուսանողական և մասնագիտական փոխանակումներին աջակցելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում