Իսրայելի Կնեսետի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, կքննարկվի դեկտեմբերի 27-ին: Այս մասին իսրայելական IzRus պորտալին հայտնել է հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ալեքս Միլլերը: Նա նշել է, որ այս ամսաթիվը հաստատվել է Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի կողմից, որը ցանկանում է անձամբ ներկա գտնվել հանձնաժողովի նիստին:
Վերոհիշյալ հարցը Միլլերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու որորշում ընդունվել է մայիսին՝ Կնեսետի լիագումար նիստում: Հարցի քննարկումը սկզբնապես նախատեսվում էր դեկտեմբերի 5-ին, սակայն դրանից 4 օր առաջ որոշում կայացվեց այն հետաձգել:
Ավելի վաղ հանձնաժողովի նախագահը նշել էր, որ «դեմ է հանդես գալիս պոպլուլիստական որոշումներին»՝ կապված Հայոց ցեղասպանության խնդրի հետ, և սպասվող նիստում թույլ չի տա սկանդալային որոշումներ ընդունել:







































