Reuters գործակալության փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) գլխավոր քարտուղար Աբդալա Սալեմ Ալ-Բադրին հայտարարել է, որ իրանական նավթի վրա բեռնարգելք դրվելու պարագայում բարդ կլինի լրացնել առաջացած նավթային դեֆիցիտը.
«Ես մեծ հույսեր ունեմ, որ ԵՄ-ը բեռնարգելք չի դնի իրանական նավթի ներկրման վրա։ Հակառակ դեպքում միջազգային շուկայում կառաջանա «սև ոսկու» պակաս, ինչը շատ դժվար կլինի լրացնել»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել էր, որ իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք դնելու պարագայում «սև ոսկու» գինը կրկնակի բարձրանալու է՝ գերազանցելով 250 դոլարի սահմանագիծը (մեկ բարել նավթի համար)։











































