Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ծառուկյանի լռությունը համաձայնությա՞ն լռություն է

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համառորեն լռում է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասով և չի անդրադառնում Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրը բավական աշխուժացրած հայտարարությանը Կոնգրես-ԲՀԿ գործակցության մասին: Ծառուկյանի լռությունն արդեն այնքան երկարեց, որ թերևս կարելի է եզրակացնել, որ սա ինչ-որ տեղ նաև համաձայնություն ենթադրող լռություն է՝ լռություն, որը համաձայնության նշան է:

Բայց այդ պարագայում էլ տարօրինակ է ՀՀԿ, մասնավորապես Սերժ Սարգսյանի լռությունը: Չէ՞ որ եթե ԲՀԿ-ն արդեն լռում է որպես համաձայնության նշան կամ ինչ-որ տեղ` որպես համաձայնության նշան, ապա դա պետք է անհանգստացնի Սերժ Սարգսյանին: Սակայն բացառված չէ, որ Սարգսյանը երևի թե հենց դրան էլ սպասում է, այսինքն` սպասում է այն պահին, երբ Ծառուկյանը մի որևէ բացահայտ ռևերանս կանի Կոնգրեսի օգտին՝ «մեր ոչ միայն խոսքը, այլ նաև լռությունը գործ է» տարբերակով:

Ծառուկյանի այդ շարժը կարող է Սերժ Սարգսյանի համար դառնալ նրան պատժելու ծանրակշիռ պատճառ, որի դեմ Ծառուկյանը կարող է հակափաստարկ չունենալ: Բանն այն է, որ Հայաստանի իշխանական համակարգում փաստարկված պատիժը չափազանց կարևոր հանգամանք է: Համակարգը գործում է պայմանավորվածությունների և, այսպես ասած, քրեական հասկացությունների մեխանիզմով, դրանց շրջանակում: Հետևաբար քմահաճույքով պատիժը կամ ընդհանուրի համար չբացատրված պատիժը կարող է ցնցում առաջացնել համակարգում, քանդել առանցքը և համակարգի մոտ անվստահություն առաջացնել այդ մեխանիզմի երաշխավոր հանդիսացող նախագահի, տվյալ դեպքում` Սերժ Սարգսյանի մոտ:

Այդ իսկ պատճառով Սարգսյանին ըստ ամենայնի անհրաժեշտ է, որ նա Ծառուկյանին լրջորեն պատժելու ծանրակշիռ փաստարկ ունենա` այդ փաստարկը ներկայացնելով համակարգին և ցույց տալով, որ ինքն ամենևին էլ անհիմն, քմահաճ վերաբերմունքով կամ ինչ-որ գաղտնի նկատառումներով չէ, որ պատժում է իշխանական համակարգի հենասյուներից մեկը հանդիսացող օլիգարխ-կուսակցապետին:

Կոնգրեսի կողմն արվող ԲՀԿ բացահայտ ժեստը կարող է լինել հենց այդպիսի փաստարկ: Իսկ այդ տեսանկյունից «Բարգավաճ Հայաստան»-ն աքցանի մեջ է, որովհետև հավերժ լռել չի ստացվի. Կոնգրեսին ԲՀԿ-ի ոչ թե լռությունն է պետք, այլ գործը: Կուսակցությունը կամ պետք է դևալվացնի իր իսկ լռությունը, կամ էլ դրանից անցնի գործի: Իսկ այդ դեպքում արդեն գործի կանցնի Սերժ Սարգսյանը: Երևի թե հենց դրա համար էլ Սարգսյանը շարունակում է լուռ հետևել ԲՀԿ-Ծառուկյանի լռությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում