Այսօր Ազգային ժողովի նիստը սկսելուց առաջ պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 23 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը բողոքեց, որ դահլիճում փաստացի ներկա է 68 պատգամավոր, այնինչ գրանցվել է 72-ը:
ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը հակադարձեց` պատգամավորները գրանցվել են և դուրս եկել: Պատգամավոր Ա. Ղուկասյանն էլ նկատեց, թե շատ պատգամավորներ բացակայում են աղետի գոտում գտնվելու պատճառով:
Նույն պատճառաբանությամբ երեկ քննարկված մյուս նախագծերի քվեարկությունը հետաձգվեց մինչև վաղը: