«Հրապարակ»-ը գրում է, որ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին բուժումը շարունակելու նպատակով տեղափոխել են Իսրայել:
«Հասարակական հանգանակության արդյունքում հավաքված գումարով մերձավորները կարողացել են նրան տեղափոխել Իսրայելի մասնագիտացված կլինիկաներից մեկում, որտեղ նա այժմ բազմակողմանի հետազոտության է ենթարկվում, իրականացվում է արյան փոխներարկում, որից հետո կանցկացվեն բուժման հաջորդ կուրսերը»: