«Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Պետեկամուտների կոմիտեն առաջիկայում կրկին տրոհվելու է: Այն նորից բաժանվելու է երկու մասի՝ հարկային և մաքսային ծառայությունների:
«Ավելին, քանի որ դե յուրե ՊԵԿ-ն առաջիկայում լուծարվելու է, այս օրերին ՊԵԿ աշխատակիցները, Աշխատանքային օրենսգրքի համաձայն, երկու ամիս առաջ արդեն աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր են ստացել: Մեր աղբյուրներն այս փոփոխությունները կապում են երկու հանգամանքի հետ. առաջին՝ այդպես ընտրություններից առաջ փորձ է արվում տարրալուծել այդ մարմնի գործառույթներն ու դրանով որոշակիորեն մեղմել ՊԵԿ հանդեպ դժգոհությունները: Մյուս կողմից` այդ կերպ նպատակ կա ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին մեկուսացնել»:









































