.XXX դոմենն օգտագործող ավելի քան 100000 պոռնոգրաֆիկ կայքեր, այսօր կհայտնվեն համացանցում: .XXX դոմենի հանրային շահագործումը Չափահասների ժամանցի արդյունաբերության, Նշանակված անունների և հեռախոսահամարների ինտերնետային կորպորացիայի և ICM ընկերության միջև տարիներ տևած պայքարի արդյունքն է: Վերջինս հանդիսանում է նոր դոմենի պաշտոնական գրանցողը:
Այսօր ավելի ուշ կհրապարակվեն XXX դոմենի հասանելի անունները: Դրանք կարելի է գնել միայն հավատարմագրված գրանցման ընկերությունների միջոցով: Դոմենի նոր անունների արժեքը կսկվի տարեկան 80 դոլարից: Ինչպես նաև յուրաքանչյուր սայթ վիրուսներից կպաշտպանվի McAfee Antivirus-ի միջոցով:
Բոլոր .XXX դոմենն օգտագործողները պետք է հետևեն Չափահասների ժամանցի արդյունաբերության կողմից ներկայացված որոշակի սահմանված կարգի` երեխաներին համացանցում պաշտպանելու համար:
.XXX դոմենը հնարավոր է արգելափակել ծնողական հսկողության ֆիլտրերի միջոցով:







































