Բրյուսելում կանգնեցվել է Ամանորի խորհրդանիշ տոնածառը:
РИА Новости-ն հայտնում է, որ Սեն-Կատրին հրապարակն այս տարի դառնալու է ամանորյա զվարճանքների կենտրոն: Հրապարակի հարևանությամբ են գտնվում հայտնի բրյուսելական ռեստորանները, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան համտեսել «էսկարգո»` բրյուսելական տարբերակով պատրաստված խխունջներ, և այլ ուտեստներ:
Սեն–Կատրինի մոտ կառուցել են ավելի քան 250 տնակներ, որտեղ կարելի է ճաշակել բելգիական քաղցրավենիքներ: Այստեղ կազմակերպվում են նաև խմիչքի համտեսումներ, և քաղաքի հյուրերը կարող են փորձել բալի տաք գարեջուր:











































