Thursday, 04 06 2026
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Ինչու՞ նորից «Փարիզյան սուրճ»-ը. (տեսանյութ)

Աբովյան 23 հասցեում գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանը լեփ-լեցուն է, ինչպես երբեք: Ուրբաթ օրն առավոտյան ամեն ինչ արդեն պատրաստ էր, որպեսզի սրճարանն անցներ ձմեռային ռեժիմին: Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչները եկան և տեղեկացրին, որ սրճարանի բացօթյա հատվածը պետք է ապամոնտաժվի: Սրճարանի մի մասն արդեն իսկ ապամոնտաժված է, սակայն մյուս մասը կշարունակի աշխատել, մինչ քաղաքապետը կընդունի սրճարանի սեփականատեր հիմնադիր Աշխեն Վալերի Գործունյանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վ. Գործունյանն ասաց, որ երեկ եղել է քաղաքապետարանում, փորձել հանդիպել քաղաքապետին, սակայն նրան խնդրել են գրություն թողնել`խոստանալով, որ քաղաքապետը կընդունի իրեն: Նա նաև հույս հայտնեց, որ քաղաքապետի հետ հնարավոր կլինի ընդհանուր տրամաբանական հայտարարի գալ, քանի որ «Փարիզյան սուրճը» Երևանում քիչ ճանապարհ չի անցել:

Վալերի Գործունյանը չգիտի` ծագած խնդիրը զուգադիպություն համարի՞, թե՞ ինչպես: «Միշտ ինձ հետ այսպիսի դեպքեր են պատահում: Ինչո՞ւ նորից «Փարիզյան սուրճը»: Երևի այն գրավում է իր կողմը»,- կատակեց սփյուռքահայ գործարարը`հավելելով, որ «Փարիզյան սուրճը» երևանցիների համար մի գողտրիկ, թեթև վայր է դարձել, որտեղ նրանք սուրճ են վայելում, հանգստանում: Ըստ նրա` սրճարանի առանձնահատկությունը հենց այն է, որ ձմեռային եղանակին նույնպես քաղաքացիները կարող են բացօթյա սրճարանում վայելել սուրճ, այլ ոչ ծանր կառույցի տակ: Վալերի Գործունյանի հավաստմամբ`Փարիզում այդպես է, և եթե դա անճաշակ են համարում, ուրեմն ամբողջ Փարիզն է անճաշակ և տգեղ:

«Փարիզյան սուրճը դրսի սրճարան է` ճիշտ Փարիզի նման: Այսինքն` մենք ստեղծել ենք այդ տեղը և դրսի սրճարանը, որը նաև ձմեռային է: Ես լսել եմ, որ քաղաքապետի մամլո խոսնակն ասել է, որ սրճարանը նման է ջերմոցի: Եթե «Փարիզյան սուրճ» սրճարանը նման է ջերմոցի, ուրեմն ես հարգում եմ բոլորի ճաշակը, բայց սրճարանն իմ ճաշակը չէ, այլ փարիզյան»,- մեկնաբանեց սփյուռքահայը` հավելելով, որ մինչև հիմա գիտեր, թե երևանցիները հավանում են սրճարանը, որովհետև այն թեթև է:

Անդրադառնալով քաղաքապետի պատասխանին`ասաց, որ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չունի: «Եթե օրենք կա, ես դրա դեմ անզոր եմ, բայց ցանկանում եմ պարզել, թե դա ինչ որոշում է և ինչի հիման վրա»,- նշեց գործարարը`հավելելով, որ անհամբեր սպասելու է քաղաքապետի պատասխանին, քանի որ պատրաստվում է տոները դիմավորել ընտանիքի հետ Փարիզում:

Նշենք, որ սոցիալական ցանցերում ձևավորվել են հասարակական խմբեր`ի պաշտպանություն «Փարիզյան սուրճ» սրճարանի: Մի շարք քաղաքացիների համոզմամբ, սրճարանն արդեն Երևան քաղաքի մի մասն է կազմում: Արդեն 16 տարի է, ինչ «Փարիզյան սուրճ» սրճարանը Երևանի բնակիչներին և Հայաստանում Ֆրանսիայի համայնքի ներկայացուցիչներին տեղափոխում է Փարիզ: Այն հարազատ վայր է երևանցիների և Հայաստան ժամանող ֆրանսիացիների համար: Սրճարանի հիմնադրի փաստմամբ`16 տարիների ընթացքում պահպանվել է շրջակայքի մաքրությունը, գեղեցկությունը, քանի որ նա ինքը դեմ է կանաչ տարածքներումտաղավարներ կառուցելուն:

Սփյուռքահայ Աշխեն Վալերի Գործունյանն այժմ սպասում է քաղաքապետի պաշտոնական պատասխանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում