Sunday, 07 06 2026
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ

Ավելի լավ կլիներ, եթե Աժուբալիսը շեշտեր, որ դիպուկահարները պետք է դուրս բերվեն շփման գծից. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դրական է գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԼՂ հակամարտության գոտում գրանցվող միջադեպերի շուրջ հետաքննություններ անցկացնելու մեխանիզմը: Այս մասին նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Լիտվան իր այս դիրքորոշման մասին ասել է շատ ավելի վաղ: Աժուբալիսը ԵԱՀԿ նախագահի պաշտոնը ստանձնելիս նշում էր, որ շատ կարևոր է հակամարտող կողմերի միջև վստահության աստիճանը բարձրացնել, այսինքն՝ լարվածությունը թուլացնելու համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել: Լիտվայի այս առաջարկն, իմ կարծիքով, շատ դրական էր: Տարվա սկզբին Լիտվան անգամ առաջարկում էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ինչը շատ դրական առաջարկ էր: Աժուբալիսի՝ այս անգամ արած հայտարարության մեջ (որին ես շատ դրական եմ վերաբերվում), իմ կարծիքով, բացակայում է մի կետ. ավելի լավ կլիներ, եթե նշված լիներ, որ, օրինակ, դիպուկահարները պետք է դուրս բերվեն շփման գծից, փակագծերը բացվեին»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցային ճանապարհով, և որ Վաշինգտոնն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, քաղաքագետը նկատեց. «Սա մեսիջ է առաջին հերթին Ադրբեջանին, որ հակամարտությունն այլ ճանապարհով լուծելն անհնարին է, որ Ադրբեջանը մտքից հանի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարը: Մեսիջն ուղղված է Ադրբեջանին, քանի որ այնտեղից են հնչում ռազմատենչ հայտարարությունները: Ընդհանուր առմամբ, դրական է, որ այս միտքը բացի ԵԱՀԿ պաշտոնյաներից, արտահայտում է նաև ԱՄՆ պետքարտուղարը»,- ամփոփեց Ստեփան Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում