«Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրված Արմեն Մարտիրոսյանն այսօր ելույթ ունենալով արտահերթ նիստում կարևորեց պետական համակարգում հակակշիռների ներմուծումը և ընդդիմադիրներին լայն լիազորություններ տալը:
«Վաղուց ժամանակն է, որ պաշտոնյանների հայտարարությունները դառնան իրականություն»,- ասաց Ա.Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, որ պետք է նոր սկիզբ դնել և խորհրդարանական նախագահությունում ներկայացված լինի ընդդիմությունը: