Քուվեյթի էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահը դեկտեմբերի 6-ի դեկրետով ցրել է տեղի խորհրդարանը: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով քուվեյթյան ԶԼՄ-ները:
Միաժամանակ էմիրը հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 60 օր հետո՝ փետրվարի սկզբին:
Տեղի ընդդիմադիրները խորհրդարանի ցրումը դրական են գնահատում: Պատգամավոր Հուսեյն Մազեդը մասնավորապես հայտարարել է, որ դա թույլ կտա լուծել երկրի քաղաքական ճգնաժամը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Քուվեյթի էմիրը երկրում շարունակվող ցույցերի ճնշման տակ ցրեց երկրի կառավարությունը և նոր վարչապետ նշանակեց պաշտպանության նախկին նախարար Ջաբար Ալ-Մուբարաք Ալ-Սաբահին:
Քուվեյթը համարվում է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, որի ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվարկով կազմում է տարեկան 48 հազար դոլար:











































