Կորեական Samsung Biologics ընկերությունն այսօր հայտնել է Biogen ընկերության հետ համատեղ կենսաբանական նմանակների արտադրության ձեռնարկություն ստեղծելու համաձայնագիր ստորագրելու մասին: Կորեացիների կողմից ներդրվող գումարը կազմում է 2550 միլիոն դոլար:
Համաձայն Samsung-ի հայտարարության՝ համատեղ ձեռնարկությունը ստեղծվելու է 2012 թվականին և գտնվելու է Ինչխոնե քաղաքում` Սեուլից 40 կմ արևմուտք: Այն զբաղվելու է կենսաբանական նմանակի արտադրությամբ և մատակարարմամբ: Բացի այդ, ընկերությունը զբաղվելու է բժշկական դեղորայքի կենսաբանական նմանակների արտադրությամբ:
Samsung Biologic-ի կառուցվածքային ստորաբաժանումը ստեղծվել է 2011 թվականի ապրիլին Samsung Group-ի էլեկտրոնիկայի և բջջային հեռախոսների սպառողական ավանդական շրջանակներից դուրս գալու և գործունեության դիվերսիֆիկացիայի նախագծի շրջանակներում:
Ընկերությունը դիվերսիֆիկացիան անցկացնում է ճիշտ ժամանակին, քանի որ էլեկտրոնիկայի շուկայում աճում է մրցակցությունը:











































