Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հայտարարություն են տարածել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վիլնյուսում հանդես են եկել հայտարարությամբ, որում ընդգծել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։

Համապատասխան հայտարարությունն արվել է Վիլնյուսում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 18-րդ նիստում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի, Ժան Լեոնետիի, Հիլարի Քլինթոնի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի անունից։

Հայտարարության մեջ նշված է, որ 5 պատվիրակությունների ղեկավարները համաձայնության են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացի անհրաժեշտության և խնդրի խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի ապահովման համար կլիմայի բարելավման շուրջ։

Տվյալ ուղղությամբ քայլերից մեկն էլ այն է, որ նրանք համաձայնել են իրենց հետագա ջանքերն ուղղել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննման մեխանիզմի գործարկման ուղղությամբ, ինչի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա մարտին Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպման ժամանակ։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ թեպետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությանը, որով Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր արվում ավարտին հասցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «հիմնարար սկզբունքների» վրա տարվող աշխատանքները՝ հակամարտող կողմերը, դժբախտաբար, չեն կարողացել հասնել այդ վճռորոշ քայլերին։

Հայտարարության մեջ հերթական անգամ ընդգծված է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն իրենց հերթին հայտարարության մեջ երախտագիտություն են հայտնել համանախագահող երկրներին՝ ներդրած ջանքերի համար։ Դա նաև վերաբերում է նախագահներ Մեդվեդևի, Օբամայի ու Սարկոզիի անձնական մասնակցությանը։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներին իրազեկել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստ են մոտ ժամանակներս հերթական հանդիպում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և շարունակել ուղիղ երկխոսությունը՝ հենվելով վերջին տարիների փորձի վրա՝ իրենց ժողովուրդներին խաղաղություն, կայունություն ու բարգավաճում պարգևելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում