Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ինտենսիվորեն շարունակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների հովանու ներքո։ Մենք հակամարտող կողմերին կոչ ենք անում օգտվել այն առաջարկներից, որոնք մշակվել են վերջին երկու տարիներին նախագահ Մեդվեդևի միջնորդությամբ անցկացված հանդիպումներում և հավանության արժանացել այս տարվա մայիսին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությամբ»։











































