Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստում Եվրոպական գործերով ֆրանսիացի նախարար Ժան Լեոնեն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Չնայած միջնորդների ջանքերին՝ 2011 թվականին հակամարտող կողմերին այդպես էլ չհաջողվեց հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Սակայն մենք հավատում ենք, որ ձեռքբերված արդյունքները 2012 թվականին կնպաստեն բանակցային գործընթացի դինամիկայի ուժեղացմանը։ Եկել է որոշումներ ընդունելու ժամանակը, և մենք ցանկանում ենք, որ հակամարտող կողմերը կօգտագործեն այդ հնարավորությունը և կաջակցեն Մադրիդյան նորացված սկզբունքներին»։









































