Ջորջ Լուկասի տեսախցիկը, որը օգտագործվել է «Աստղային պատերազմներ.Դրվագ 4. Նոր հույս» ֆիլմի նկարահնումների ժամանակ, դեկտեմբերի 3-ին հանվել է աճուրդի:
Ինչպես հայտնում է Heat Vision-ը, Panavision PSR 35 mm մոդելի տեսախցկիը վաճառվել է 625 հազար դոլարով: Սա կինեմատոգրաֆիական սարքավորման համար ռեկորդային գին էր: Այն գտնվում է աշխատանքային լավ վիճակում:
«Դրվագ 4. Նոր հույս»-ն իրականում «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի առաջին ֆիլմն էր, որը վարձույթի է հանվել: Այն էկրան է բարձրացել 1977 թվականին:











































