Իտալացի հայտնի կուտյուրյե Վալենտինա Գարավանին թողարկել է Վալենտինո նորաձևության տան վիրտուալ 3D թանգարանը: Սա առաջին 3D թանգարանն է, որ ստեղծվել է հագուստի դիզայների կողմից:
Նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել երկուշաբթի Նյու Յորքում՝ Ժամանակակից արվեստի թանգարանում,- հայտնում է Mashable պարբերականը:
Վիրտուալ թանգարանում տեղ են գտել զգեստների ավելի քան 300 մոդել, հինգ հազար զանազան նկարներ և 100 տեսանյութ:
Օգտատերերը թանգարանում կարող են տեղաշարժվել կուրսորի օգնությամբ կամ նավիգացիոն մենյուի միջոցով: Սեղմելով զգեստի վրա` կարելի է նայել նրա ստեղծման պատմությունը: Տեսանյութերի միջոցով կարելի է ստանալ Վալենտինոյի մաստեր-դասեր և նրա հավաքածուների ցուցադրությունը:











































