Վենետիկի երկու բնակիչներ` հայր և որդի, ձերբակալվել են խարդախության մեղադրանքով` ապառիկ քարտեր և փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև գողություն կատարելու համար:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, խարդախության զոհ են դարձել 100 զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից, որոնք այցելել են նրանց հուշանվերների խանութ: Խանութը գտնվում էր քաղաքի տեսարժան վայրերից մեկի` Ռիալտոյի կամրջի մոտ: Խարդախները, օգտվելով այդ առիթից, օգտագործել այցելուների ապառիկ քարտերի համարները:
Երկու տարվա ընթացքում հատուկ խորամանկ սարքի միջոցով, որը հաշվում էր քարտերի համարները, նրանք կարողացել են պատճենել ավելի քան 70 քարտ: Այնուհետև նրանք վճարումներ էին կատարում այդ քարտերով` գնելով թանկարժեք տեխնիկա: Խարդախներին հաջողվել է կեղծված քարտերով և փաստաթղթերով ձեռք բերել 400 հազար եվրո:
Երկար ժամանակ նրանց փրկում էր այն, որ չարտոնված ծախսերի մասին ծանուցումը տերերին հասնում էր մի քանի օր անց: Զբոսաշրջիկների հայրենիքում գտնվող բանկերի համար գրեթե անհնար էր հետևել այդ գործողություններին արտասահմանում, որտեղ էլ հենց պատճենվել են քարտերի համարները:
Խարդախներին բացահայտել է տեղի խանութներից մեկը, որտեղից նրանք հաճախ են գնել թանկարժեք տեխնիկա:
Քննիչները հետևել են հայր և որդի խարդախներին: Այժմ փնտրվում են նրանց հավանական գործընկերները, որոնք օգնել են կեղծ փաստաթղթերի պատրաստմանը:








































