Վաշինգտոն նահանագի Սիեթլ քաղաքում հայտնվելու է Ջիմի Հենդրիքսի անվան զբոսայգի: Զբոսայգու բացման արարողությունը տեղի է ունենալու 2012 թվականին: Այն նվիրված է լեգենդար կիթառիստի 70-ամյակին: Այս մասին հայտնում է New Musical Express-ը:
Մոտ տասը քառակուսի մետր տարածք ունեցող զբոսայգին գտնվում է Հենդրիքսի հայրենի Սիեթլ քաղաքի կենտրոնում: Զբոսայգին ունենալու է կիթառի տեսք և հատուկ հարթակ ելույթների համար:
Նախագծի իրականացման համար պատասխանատու է հատուկ ստեղծված հիմնադրամը, ինչպես նաև Սիեթլի զբոսայգիների շինարարության և զարգացման վարչությունը: Այս նախագիծը ներկայացվել է դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ:










































