Բրիտանական BP (British Petroleum) ընկերությունը իր գործընկեր ամերիկյան Halliburton-ին, որը զբաղվում է նավթահանքերի ծառայություններով, մեղադրում է Մեքսիակական ծոցում 2010 թվականի գարնանը նավթի արտահոսքի մասին կարևորագույն տվյալների ոչնչացման մեջ:
Ինչպես հայտնում է BBC-ն, Նոր Օռլեանում դատական լսումների ժամանակ BP ընկերությունը հայտարարել է, որ Halliburton-ը «դիտավորյալ» ոչնչացրել է ցեմենտի որակի թեստի արդյունքները: Այդ ցեմենտն օգտագործվում էր Մեկոնդոյում BP հորատանցքերում, որտեղ էլ տեղի է ունեցել վթարը: Աղետի պատճառներից մեկն էլ կապում են ցեմենտի անբավարարության հետ: Halliburton ընկերությունը հերքում է մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Մեքսիկական ծոցում BP Deepwater Horizon ընկերության հարթակում պայթյունը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլին: Վթարի հետևանքով ԱՄՆ պատմության մեջ տեղի էր ունեցել ամենամասշտաբային նավթի արտահոսքը: Արտահոսքը մեծ վնասնել է հասցրել Լուիզիանա, Ալաբամա, Միսիսիպի, Ֆլորիդա և Տեխաս նահանգներին:









































