Այսօր Ազգային ժողովի նիստը սկսվեց 94 պատգամավորների ներկայությամբ: Քվեարկության դրվեցին երեկվա նիստում քննարկված օրինագծերը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «ԱԱՀ մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում», «Հարկերի մասին» մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Պատգամավորները այժմ շարունակում են հարկային փաթեթում ներառված մյուս օրինագծերի քննարկումը:









































