ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր առավոտյան ժամը 06.58-֊ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 12 շենքի մոտ այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.09֊ին, մարվել` 07.27֊-ին: Այրվել է Ս. Մինասյանին պատկանող «Վազ֊21115» մակնիշի 01 ՕԼ 795 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սարքերի վահանակը:











































