«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ` երիտասարդ մի աղջկա հետ զրույցի ժամանակ, սաստիկ զայրացել է: Երբ ՀՀԿ-ականները հետաքրքրվել են, թե ինչն է նրան բարկացրել, Սահակյանը պատմել է, որ անծանոթ երիտասարդ աղջիկն իրեն ներկայացել է որպես Շենգավիթի շրջանի ՀՀԿ ակտիվիստներից և առաջարկել.
«Որ Դուք ինձ ասեք դի՛ր, կդնեմ»: Այսինքն` առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` աղջիկը փորձել է ստանալ ՀՀԿ խմբակցության ղեկավարի «դաբրոն»` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու համար»:









































