Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հունաստանին 2,2 միլիարդ եվրո տրամադրելու որոշումը: Դա տեղի է ունենում ԱՄՀ-ի և ԵՄ-ի համատեղ օգնության փաթեթի շրջանակներում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս գումարը 8 միլիոն եվրո վարկային տրանշի մի մասն է, որը հաստատվել է Եվրամիության կողմից՝ նոյեմբերի վերջին:
Թվով վեցերորդ տրանշը ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից արգելափակվել է մինչև այն պահը, երբ Հունաստանը կարող է երաշխիքներ տրամադրել՝ համաձայնեցված հակաճգնաժամային բարեփոխումներ իրականացնելու համար:
Ըստ ԵՄ-ի և ԱՄՀ-ի ծրագրի Հունաստանին կտարամադրվի ընդամենը 110 միլիարդ եվրո:












































