Ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել Պետերբուրգի կենտրոնում տեղի ունեցող չարտոնված ցույցի մասնակիցներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ցույցին հավաքված ընդդիմադիրները գոռացել են և սուլել: Ոստիկանությունը նրանց զգուշացրել է, որ ցույցն արտոնված չէ, և եթե նրանք շարունակեն իրենց այդպես պահել, ապա կձերբակալվեն:
Интерфакс-ի հաղորդմամբ՝ ցուցարարներն օգտագործել են ծխապարկուճներ, ինչի պատճառով ամբողջ հրապարակը պատվել է ծխով:
Ընդդիմությունն արդեն երկրորդ օրն անընդմեջ փորձում է Պետերբուրգի կենտրոնում ցույց կազմակերպել:











































