Ընդամենը 30 վայրկյան է անհրաժեշտ եղել «Տիտանիկ»–ին ու նրա 1500 ուղևորներին փրկելու համար, երբ 1912 թ. ապրիլին նավը խորտակվում էր։ Նման եզրակացության են եկել ամերիկացի փորձագետները՝ Սեմուել Հելպորնի գլխավորությամբ: Նրանց հետազոտության արդյունքների մասին գրել է «Սանդի տելեգրաֆ» շաբաթաթերթը:
Ըստ փորձագետների տվյալների՝ կես րոպե հերթապահած 39-ամյա սպա Ուիլյամ Մերդոկը սառցեբեկորի մասին զգուշացում ստանալուց հետո չի համարձակվել փոխել նավի ընթացքը:
«Եթե նավի ընթացքը փոխվեր այսբերգի մասին զգուշացումը ստանալուց անմիջապես հետո, ապա դա, ամենայն հավանականությամբ, կփրկեր «Տիտանիկ» նավը»,- հայտնել են հետազոտության հեղինակները:
Այս եզրակացություններն արվել են Ֆրեդերիկ Ֆլիտի, ղեկի մոտ կանգնած Ռոբերտ Խիչենսի և նավաստի Ալֆրեդ Օլիվերի վկայությունների հիման վրա:
‹‹Եթե Մերդոկը արձագանքեր զգուծացմանը գոնե 15 վայրկյան շուտ ողբերգությունը տեղի չէր ունենա››,- նշված է հետազոտության մեջ











































