«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին կայացած հեռուստամարաթոնի ընթացքում կատարվել է 12.286.478 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Նվիրաբերված գումարներն ուղղվելու են Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:
Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան դրամահավաք ճաշկերույթը տեղի կունենա դեկտեմբերի կեսերին:
Հեռուստամարաթոնի վերջնական արդյունքը, ներառյալ խոշոր նվիրատուների ցանկը, կհայտարարվի դեկտեմբերի երկրորդ կեսին հրավիրվելիք մամուլի ասուլիսին։









































