Ռաֆայել Նադալն Իսպանիայի հավաքականին հաղթանակ պարգևեց 2011թ. Դևիսի գավաթի խաղարկությունում: Նա 1:6, 6:4, 6:1, 7:6 (7:0) հաշվով առավելության հասավ Խուան-Մարտին դել Պոտրոյի նկատմամբ` իր երկրին բերելով 3-րդ միավորը: Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ խաղը տևեց 4 ժամ 8 րոպե: Եվրոպացիներն իրենց հակառակորդի նկատմամբ առավելության հասան 3:1 հաշվով:
Սա Իսպանիայի հավաքականի 5-րդ տիտղոսն էր ընդհանրապես և 3-րդը` վերջին 4 խաղարկություններում: Հարավային Ամերիկայի ներկայացուցիչները եզրափակիչում պարտվեցին 4-րդ անգամ անընդմեջ:








































