Լուսանկարների հավաքածուն, որի վրա պատկերված է Մերիլին Մոնրոն, վաճառվել է Կալիֆոռնիայում տեղի ունեցած աճուրդի ժամանակ: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, նկարները վաճառվել են 352 հազար դոլարով: Բացի լուսանկարներից՝ գնորդը ստացել է նկարների նեգատիվները և նկարները իր հայեցողությամբ տնօրինելու իրավունք:
Այն մասին, որ Julien’s Auctions աճուրդի տունը մտադիր է վաճառել Մոնրոյի վաղ նկարները, հայտնի է դարձել 2011 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակ կազմակերպության ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենց տրամադրության տակ են հայտնվել դերասանուհու նկարները, որոնք արվել են 1946 թվականին, երբ նա 19 տարեկան էր և դեռ սևահեր էր: Հոլիվուդում երիտասարդ աղջկա համար ֆոտոսեսիան կազմակերպել էր Ջոզեֆ Ջասգուրը:
Երիտասարդ, սկսնակ դերասանուհի և մոդել Մոնրոյի նկարները վաճառքի են հանվել լուսանկարչի ընտանիքի պարտքերը մարելու համար: Լուսանկարները աճուրդի հանելու որոշումը կայացվել է 2011 թվականի սեպտեմբերին:
Կալիռֆոռնիայում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել են նաև Լեդի Գագայի զգեստը (31 հազար 250 դոլար), Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի ծաղրանկարը, որը Լենոնը նկարել էր 1969 թվականին (90 հազար դոլար):








































