Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահ Ֆարուք Բալը Քոնիայում հայտարարել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) որդեգրած «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը Թուրքիային անհարմարություններ է պատճառել.
«Թուրքական կառավարության վարած արտաքին քաղաքականության պատճառով Թուրքիայի բարեկամ երկրները վերածվել են նրա թշնամիների։ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր հրեական, հունական ու կիպրական և հայկական լոբբիները գտնվել են 3 տարբեր ճակատներում։ Մինչդեռ «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության պատճառով այս երեք լոբբիները միավորվել են և գործում են Թուրքիայի դեմ՝ վնաս հասցնելով նրա արտաքին քաղաքականությանը»։









































