Բեռլինում պլանային քանդման շրջանակներում պայթեցվել է Deutschland Halle կոնգրեսների դահլիճը: Այն կառուցվել էր 1935 թ.` Ադոլֆ Հիտլերի կարգադրությամբ, և այն ժամանակ համարվում էր աշխարհի խոշորագույն շինությունը: Այս մասին հաղորդում է Россия 24 հեռուստաալիքը:
Deutschland Halle-ում անց են կացվում տարբեր տեսակի զանգվածային միջոցառումներ: Հավաքների համար նախատեսված պալատը պատերազմից հետո վերածվել է ժամանցի կենտրոնի: Այժմ ճարտարապետների մտահղացմամբ՝ այդ շինության տեղում կհայտնվի նոր, 9000 տեղանոց դահլիճ՝ նախատեսված կոնֆերանսների համար: Այս ծրագրի արժեքը 65 միլիոն եվրո է:









































